ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Ռումինահայ պատգամավորը խորհրդարանին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն

ALDE կուսակցության պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Agerpres գործակալությունը, հայտարարությունն արվել է Ռումինիայում Հրեական պատմության և Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: «Մենք միաձայն դիրքորոշում ունենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել Խորհրդարանի կուսակցությունների օրակարգում և քաղաքական հայտարարության մեջ: Սա այն թեման է, որից մինչ այժմ Ռումինիայի կուսակցությունները խուսափել են: Աշխարհում կան տասնյակ խորհրդարաններ, Եվրախորհրդարանը և եվրոպական բոլոր երկրների խորհրդարանները, որոնք հանդես են եկել այդպիսի հայտարարություններով` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը», - ասել է Ռումինիայի Հայոց Միության նախագահը:

Նա հայտարարել է, որ նման ծավալների ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու չունի»: «Երբ խոսում ենք նման ողբերգության մասին, մենք միաժամանակ խոսում ենք աշխարհի բոլոր ողբերգությունների մասին, և նման ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու» չունի: Հենց այս պատճառով է, որ կարծում եմ, թե Հոլոքոստի ճանաչումը պետք է համաչափորեն ուղեկցվի և Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական մոտեցմամբ, որը, թեև, Ռումինիայում թանգարան չի ունենա, քանի որ այս Ցեղասպանությունը տեղի չի ունեցել Ռումինիայի տարածքում, այլ, ընդհակառակը, Ռումինիայի տարածքը դրախտ էր դարձել բոլոր նրանց համար, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից, սակայն սա առաջ է բերում մարդկության բոլոր նման վնասվածքների հավասար բուժման մարտահրավերի գաղափարը», - ավելացրել է Ոսկանյանը:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 3 կմ/ժ
18 C°
 
14°  27° 
16.09.2019
15°  27° 
17.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը