ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

ԱԳՆ-ն` ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարության մասին

Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են և՛ դիտորդի, և՛ գործընկերոջ չափանիշները, Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը

«Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետևել ենք բոլոր մեկնաբանություններին և հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասել է Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե այդ հայտարարությունը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանն արձագանքել է, թե կան հստակ չափանիշներ, որոնց պետք է բավարարել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 6 կմ/ժ
11 C°
 
  18° 
23.10.2019
  18° 
24.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: