ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյան- Վեսթին՝ պանելային քննարկումների համար

John Anderson

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ«GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը,որպես պանելիստ,«Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։

«Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու մեր ոճը։ Ալեքս Չունգի մասնակցությամբ «Գաղափարների շուկա» պանելային քննարկումների նկատմամբ հետաքրքրությունն էականորեն կմեծանա»,-նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«GIPHY»-ի հիմնադիրևգործադիր տնօրեն Ալեքս Չունգը տեխնոլոգիաների ոլորտում հարուստ անցյալ ունի: Ավելի քան 500 միլիոն մարդ օրական 7 միլիարդ «GIF»-եր են ուղարկում միմյանց, որոնց դիտումներն օրական 11 ժամի են հասնում։ «GIPHY»-նհարթակէ, որտեղ հազարավոր արտիստներ, ապրանքանիշեր և գործընկերներ օրվա տպավորություններն ավելի պատկերավոր են դարձնում։«GIPHY»-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի «GIF»-երն ու «sticker»-ները, այլ նաև հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» և ավելին։ 

«GIPHY»-ն հիմնադրելուց առաջ Ալեքս Չունգն աշխատել է «Intel»-ում և «MTV»-ում, իսկ 20 տարվա ընթացքում՝տասնյակ ստարտափներում։

«Business Insider»-ն Ալեքս Չունգինդասել է ՆյուՅորքի 25 ամենաազդեցիկ տեխնոլոգների շարքին, «Fast Company»-ն՝բիզնեսում ամենաստեղծարար մարդ է կոչել։ Ալեքս Չունգը փիլիսոփայության, ճարտարագիտության և գրաֆիկ-դիզայնի գիտական աստիճան ունի։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ «WCIT 2019»-ի բանախոսների ցանկն ու օրակարգը հասանելի են պաշտոնական կայքում՝ www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-նհռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։ 

 

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։  


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 3 կմ/ժ
18 C°
 
14°  27° 
16.09.2019
15°  27° 
17.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը