Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին: Այն անցկացվում է առաջին անգամ և կարող է դառնալ ամենամյա:
Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, անցկացվել են համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով:
Վարչապետը ողջունել է փառատոնի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Սևանի լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը: «Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և նրա շուրջ»,- նկատել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարությունն ու Սևանա լճի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է վարչապետը:
Խոսելով Սևանա լճի մասին՝ կառավարության ղեկավարը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բոլորին՝ գալ և մասնակցել Eco fish fest փառատոնին, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 14-ի 20:00-ն և եզրափակվելու է Սևանա լճի տարածքից կազմակերպվող հրավառությամբ:
Մինչ փառատոնի մեկնարկը՝ սեպտեմբերի 14-ին Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ