ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման մեղադրանքները

Essam Al Sudani/Reuters

Թեհրանն անհիմն է համարում Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակմանն իր մասնակցության մասին ԱՄՆ հայտարարությունները և հերքում է այդ մեղադրանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը միանշանակ հայտարարում է, որ աջակցում է Եմենի ժողովրդի դիմադրությունը  [Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ], Թեհրանի վերաբերյալ նման հայտարարություններն ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ կողմից մեր երկրի վրա առավելագույն ճնշում գործադրելու փորձեր», - ասել է Մուսավին, ում ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակմանը մասնակցության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
  18° 
23.10.2019
  18° 
24.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: