ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Nissan-ի ղեկավարը հեռացել է պաշտոնից

Ճապոնական Nissan Motor ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավար և գործադիր տնօրեն Հիրոտո Սաիկավան լքել է պաշտոնը: Նրան փոխարինող կնշանակվի հոկտեմբերի վերջին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ճապոնական «Կիոդո» գործակալությանը:

Սաիկավայի՝ պաշտոնից հեռանալը կապում են վերջինիս ստացած պարգևավճարների մեծ չափերի, ինչպես նաև ընկերության շահութաբերությունը հավասարեցնելու անհրաժեշտության և ֆրանսիական Renault ընկերության հետ գործընկերային հարաբերությունների բարելավման ջանքերի հետ:

Ընկերության ներսում անցկացված հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Սաիկավան պարգևավճարի տեսքով չհիմնավորված 47 միլիոն իեն է ստացել (մոտավորապես 434 հազար ԱՄՆ դոլար), ինչի հետ էլ կապում են նրա պաշտոնանկությունը:

Սաիկավային ժամանակավորապես փոխարինել է Nissan-ի և Renault-ի տնօրենների խորհրդի անդամ 63-ամյա Յասուհիրո Յամաուտին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: