ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոյի հարցը կարելի է լուծել միայն փոխզիջման միջոցով. Սերբիայի վարչապետ

© AFP 2017, Emmanuel Dunand

Կոսովոյի և Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով: Սեպտեմբերի 16-ին Blic թերթում հրապարակված հարցազրույցում նման վստահություն է հայտնել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

«Փոխզիջումային լուծումը Կոսովոյի հարցի միակ հնարավոր լուծումն է, որի շնորհիվ թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը կստանա կայուն, երջանիկ ապագա, երկարաժամկետ խաղաղություն և բարգավաճում»,- նշել է նա:

Ընդ որում, նախարարների կաբինետի ղեկավարի կարծիքով՝ Սերբիան պետք է ստանա «հնարավորինս առավելագույնը և կորցնի նվազագույնը»:

Բրնաբիչը հիշեցրել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «քաղաքական արիություն ցուցաբերեց առաջադրելու սերբերի և ալբանների համաձայնության հարցը, չնայած այն բանին, որ Սերբիայում մեծամասնությունը դեմ էր»: «Դա ծանր, հասարակական համակրանքը չվայելող, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ և պատասխանատու որոշումն էր: Դրանով ցույց տրվեց մտահոգությունն ապագա սերունդների նկատմամբ, քանի որ գոյություն ունի վտանգ, որ սառեցված հակամարտությունը մի օր գլուխ կբարձրացվի: Ցավոք, շատ հնարավորություններ են բաց թողնվել, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10 - 15 տարի առաջ»,- ասել է Բրնաբիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: