ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան

Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասում ենք Երևանում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Այսօր-ը: 

«Պայմանավորվածությունների իրագործումը որոշակիորեն կապած է Իրանի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Կոնկրետ պատժամիջոցներ են գործում, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում։ Այս ընթացքում մի քանի փոխադարձ այցելություններ են եղել։ Մենք աշխատում ենք մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ կյանքի են կոչվել, որոշներն էլ կյանքի կոչվելու փուլում են։

«Ամեն ինչ կախված է միջազգային կոնյուկտուրայից, որովհետև մենք հասկանում ենք, որ դրա հետ կապված շատ մեծ պրոբլեմներ կան», - ընդգծել է ՀՀ վարչապետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: