ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Փաշինյանը վերահաստատեց Արցախյան հակամարտության ընդունելի լուծման վերաբերյալ իր տեսակետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության հայտնած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով:

«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաև Հայաստանում քննադատվել եմ: Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանի իշխանությունից: Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, և փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հայտնած դիրքորոշմանը Հայաստանը համարժեք պատասխան ունի:

«Եթե այս ամենի կոնտեքստում Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել, որ, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի` Արցախը Հայաստան է, և վե'րջ»,- նշեց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 92%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
   
21.02.2020
   
22.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: