ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քուվեյթի շեյխուհին ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով ճանաչողական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության պատմությանը և ավանդույթներին: Նրանց են ներկայացվել ազգային ավանդական գորգագործության նմուշները, հայկական զարդանախշերի նշանակությունը: Գորգագործման սրահում հյուրերը հետևել են գորգերի ստեղծման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այնուհետև հյուրընկալվել է «Երևան իմ սեր» հիմնադրամում: Տիկին Նունե Սարգսյանի հետ շրջայցի ընթացքում նա ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունեցող շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը հետաքրքրվել է պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու առաջիկա նախագծերով: «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում տիկին Նունե Սարգսյանը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահին ծանոթացրել է հաստատության գործունեությանը:

Մինչ այդ, շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, մեր երկրի պամամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Հյուրերը շրջել են պատմական կոթողների տարածքում, ծանոթացել դրանց բազմադարյա պատմությանը:

Հայաստան ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը ավելի վաղ եղել է նաև մի շարք մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Այցի ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր երկրների մշակույթը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջաններ ներկայացնող Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու, ինչպես նաև երկու երկրներում մշակութային շաբաթներ կազմակերպելու վերաբերյալ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: