ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Վլադիմիր Զելենսկու գործունեությանը հավանություն է տալիս ուկրաինացիների 70 տոկոսը. հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությանը դրական գնահատական էտվել երկրի բնակիչների 70 տոկոսը, բացասական՝ 9 տոկոսը: Այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք սեպտեմբերի 17-ին հրապարակել է Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը:

Ավելի վաղ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը հրապարակել էր սեփական հարցման տվյալները, որոնց համաձայն, Զելենսկու գործունեությունից գոհ է հարցման մասնակիցների 71 տոկոսը, 11 տոկոսը հակառակ կարծիքին է, 18 տոկոսը չի կարողացել ճշտել իր վերաբերմունքը նրա նկատմամբ:

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունը դրական է գնահատում մասնակիցների 70 տոկոսը, բացասական՝ 9 տոկոսը: Ուկրաինայի նախարարների կաբինետի նոր կազմին դրական գնահատական է տվել 45 տոկոսը, բացասական՝ 8 տոկոսը»,- ասված է նյութում:

Հարցման տվյալներով՝ մասնակիցների 62 տոկոսը կարծում է, որ նոր իշխանության գործունեությունը երկրում կհանգեցնի իրադրության բարելավման, 7 տոկոսի կարծիքով՝ կհանգեցնի իրադրության վատթարացման, 15 տոկոսը կարծիք է հայտնել, որ այն էականորեն չի փոխի իրադրությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 8 կմ/ժ
9 C°
 
  18° 
25.10.2019
  18° 
26.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: