ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 965,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 988,57 դրամ

Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի, երևի ոգևորվել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, փոխանցում է Sputnik-Արմենիան։

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 18–ին, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե` Արցախը Հայաստան է և վերջ, ու ասել, որ իրենք իրենց խոսքը կասեն մարտադաշտում, և երազում են այդ մասին։ «Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը նրան արժանի պատասխան է տվել։ Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,–ասել էր Հասանովը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ժպիտով է ընդունում հարևան երկրի իր պաշտոնակցի խոսքերը, իսկ լրագրողների հարցին, թե պատրաստ ենք մենք նրա մարտահրավերին, կարճ նկատեց. «Զարմանում եմ, որ կասկածում եք»։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, հրադադարի խախտման դեպքերը նվազել են։ Այդ մասին վիճակագրությունը ներկայացվում է օրական, ամսական, շաբաթական կտրվածքով, և բոլոր կտրվածքներով էլ գրանցվել են նվազումներ։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 8 կմ/ժ
16 C°
 
17°  31° 
29.05.2020
16°  26° 
30.05.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: