ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Իրանի դեմ պատերազմը «ծայրահեղ տարբերակ» է․ Թրամփ

The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների ֆոնին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի մասին խոսք լինել չի կարող, «կան բազմաթիվ այլ տարբերակներ», հաղորդում է Voanews-ը:

«Կան ծայրահեղ տարբերակներ, ինչպես նաև այլ շատ այլ՝ մեղմ տարբերակներ: Ծայրահեղ տարբերակ ասելով՝ նկատի ունեմ պատերազմը: Ո՛չ, մենք չենք պատրաստվում դիմել ծայրահեղ տարբերակի»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան ղեկավարը և վստահեցրել. «Մենք պահպանում ենք մեր անսասան դիրքերը»:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Թրամփն իր այս հայտարարությունն արել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները զգալիորեն ընդլայնելուց ժամեր անց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 4 կմ/ժ
13 C°
 
  18° 
24.10.2019
  18° 
25.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: