ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը

Ուրախ պանդան, որի անունը Բինգ Դվեն Դվեն է, ընտրվել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսման, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

«Բինգ» նշանակում է սառույց և խորհրդանշում է մաքրություն և ուժ, իսկ «Դվեն Դվեն» նշանակում է երեխաներ:

Խորհրդանիշը մարմնավորում է մարզիկների ուժն ու կամային որակները: Բինգ Դվեն Դվենի մարմինը պատված է սառույցով, իսկ սիրտը նրա ձախ ձեռքի ափում խորհրդանշում է ընդունող երկրի հյուրասիրությունը:

Նորաստեղծ թալիսմանը նման է անսահման հնարավորություններով օժտված տիեզերագնացի:

«Ամենուրեք կարելի է զգալ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի նկատմամբ արդեն իսկ եղած ոգևորությունն ու սպասումը»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը թալիսմանի ցուցադրման արարողությանը Պեկինում:

«Այս թալիսմանն էլ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի Խաղերի նկատմամբ, հատկապես՝ երիտասարդների մոտ: Թալիսմանը մարմնավորում է Չինաստանի և չիանցի ժողովրդի լավագույն տարրերն ու բնութագրերը»,- նշել է Թոմաս Բախը:

Լապտեր երեխայի տեսքով ներկայացվել է նաև Պարալիմպիկ խաղերի թալիսմանը, որը խորհրդանշում է ջերմություն, ընկերություն, քաջություն և համառություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: