ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվի առաջարկը գերիների փոխանակման մասին անհեթեթության և ցինիկության գագաթն է. Ստեփանակերտ

Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլև բարոյականության և Միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտում է։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով  Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը։

«Հատկանշական է, որ դիմումը միջազգային կառույցներ, ինչպես երևում է հայտարարությունից, ուղարկվել է սեպտեմբերի 11-ին։ Դրանով իսկ ադրբեջանական կողմը ենթագիտակցաբար մատնում է իր ահաբեկչական նկրտումները՝ ցինիկություն է այն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է ահավոր ահաբեկչական գործողության տարելիցը, պահանջել վերադարձնել ահաբեկիչներին»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

«Ինչ վերաբերում է Ասքերովին և Գուլիևին, այս մարդիկ ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում անչափահասի սպանություն։ Նրանք դատարանի կողմից միջազգային դիտորդների, իրավապաշտպանների և ԶԼՄ-ների մասնակցությամբ բաց դատավարությամբ են դատապարտվել»,- հիշեցրել է Բաբայանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հող են նախապատրաստում էլ ավելի նողկալի գործողությունների համար, և չի բացառվում, որ ահաբեկիչների վերադարձնելուն հասնելու համար կարող են դիմել հայ պատանդների առևանգման, այդ թվում արտասահմանում։ Նման միտումներին հակազդեցությունը, նշել է Դավիթ Բաբայանը, պահանջում է պետական կառույցների, կազմակերպությունների և գործընկեր երկրների էլ ավելի համախմբվածություն։

Միաժամանակ, Դավիթ Բաբայանը փաստել է միջազգային իրավասու կառույցների լիակատար անգործությունն ի պատասխան Ադրբեջանի ցինիկ հայտարարությունների։ «Ոչ ոք անգամ որևէ նկատողություն չի արտահայտել»,- ամփոփել է Բաբայանը։

Նշենք, որ փոխանակում առաջարկելով՝ Բաքվում «մոռացել» են երրորդ գերու՝ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: