ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանը չբացառեց Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն ԼՂ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ փոխանցվել է նրան Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ, հայտնում է «Panorama.am»-ը։

«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող։ Որոշ տեղեկատվության ճշգրման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ  ճշգրտված տեղեկությունը, կարձագանքնեն։

Մենք սկզբունքորեն դեմ չենք  Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տներն և աջակցելու ենք այդ գործընթացին։ Մենք երբևէ փոխանակման ճանապարհով չենք... Սա մաքուր հումանիտար գործողություն է։

Ես փոխանմական տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ վերադարձնել իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասաց նախարարը։

Դ. Տոնոյանը չբացառեց տարբերակը, որ  հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ԼՂՀ-ում դատապարտված և այնտեղ գտնվող  ադրբեջանցի դիվերսանտների հետ։

«Չեմ բացառում, չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: