ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Անվանի հայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը բացվելու է Նյու Յորքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ցուցահանդեսում ներկայացվելու է Գյուլերի լուսանկարների այն շարքը, որտեղ պատկերված է 1950-ական թվականների Ստամբուլը:

Հայտնի է, որ Նյու Յորքից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը լինելու է Հռոմը:

Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Լոնդոնից, Փարիզից և Կիոտոյից հետո չորրորդ կանգառը Նյու Յորքն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
  18° 
23.10.2019
  18° 
24.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: