ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 826,15 դրամ ԱՐԾԱԹ - 274,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 988,69 դրամ

Արցախի Հադրութի շրջանը և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջև սեպտեմբերի 20-ին ստորագրվել է բարեկամության հռչակագիր։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում գտնվող Իզերի նահանգապետարանի շենքի նիստերի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրել են Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն։ Այն տասնչորսերորդն է Ֆրանսիայի և Արցախի վարչատարածքային միավորների միջև ստորագրված համաձայնագրերի շարքում։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տարածաշրջանում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, նահանգի վարչակազմի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ:

Հովհաննես Գևորգյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերը կրթական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության հնարավորություն ընձեռելուց զատ ծառայում են որպես ժողովուրդների միջև բարեկամության կամուրջներ, որոնց շնորհիվ Արցախը ճեղքում է քաղաքական, տեղեկատվական և հոգեբանական այն մեկուսացումը, որն Ադրբեջանն ամեն գնով փորձում է պարտադրել նրան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 78%
Քամի՝ 5 կմ/ժ
-4 C°
 
-6°   
18.01.2020
-2°   
19.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: