ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյում կայանալիք 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից. ԶԼՄ

Reuters

Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյում կայանալիք 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից։ Դա կապված է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումների և կեղծված տվյալների հետ, որոնք Ռուսաստանից ստացել են WADA-ի մասնագետները, հայտնում է ArmSport-ը` հղում կատարելով բրիտանական The Telegraph-ին:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում կարծում են, որ Մոսկվայում 18 ամիս մանիպուլյացիայի են ենթարկել տեղեկատվությունը՝ ռուս մարզիկների կողմից արգելված դեղամիջոցների համակարգված կիրառումը թաքցնելու համար:

WADA-ի փորձագետների զեկույցը կներկայացվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին: Այնտեղ էլ կհայտարարեն մայրաքաղաքի լաբորատորիայի ստուգման արդյունքների մասին և կքննարկեն աշխատանքի հնարավոր կասեցումը արդեն երկրորդ անգամ:

Այնուհետև աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան կքննարկի թեթև ատլետիկայի Համառուսաստանյան ֆեդերացիայի իրավունքների վերականգնման հարցը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկող աշխարհի 2019 թվականի առաջնությունում հայտավորված է առնվազն 29 ռուս մարզիկ՝ չեզոք դրոշի ներքո: Սպասվում է, որ նրանց կարգավիճակը կմնա անփոփոխ։

Բրիտանական The Telegraph թերթի աղբյուրները հայտնում են, որ երկու ամսվա ընթացքում ռուսական մարզական իշխանությունների մեղավորության նոր ապացույցներ կհայտնվեն: Եթե դոպինգ-փորձանմուշներին նոր միջամտությունների մասին տեղեկությունը հաստատվի, Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյի Օլիմպիադայից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: