ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում. Էրդողան

AA

Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև սեպտեմբերի վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է korrespondent.net-ը։

«Մենք սահմանին (Սիրիայի) ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ ասել է Էրդողանը և հավելել, որ չէր ցանկանա Միացյալ Նահանգների հետ ռազմական դիմակայություն այդ տարածաշրջանում։

Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել էին 2019 թվականի օգոստոսի սկզբին: Սակայն, Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: