ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը քննարկել է զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ:
Նույն օրը Նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում և քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:
Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Հանդիպումներին և խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: