ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին:
Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ և բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության մարդ էր, մեծ հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում և վայելում էր նրանց անկեղծ հարգանքը, շոշափելի ներդրում է ունեցել Հայաստանի ոստիկանության համակարգի կայացման և զարգացման գործում:
Իր գործունեության ընթացքում Հայկ Հարությունյանը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախին, երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Հայկ Արտեմի Հարությունյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչել, ծառայել և շփվել են նրա հետ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: