ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագրի վաղաժամ խզման մասին լուրերը կամ հայկական երկաթուղին առանց շարժակազմի

24news.am

Օրերս հայտնի դարձավ, որ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագիրը: Ռուսական լրատվամիջոցներում տարածված ինֆորմացիայի համաձայն, դեռևս մեկ տարուց ավել է՝ ինչ ռուսական ընկերության դուստր կազմակերպության նկատմամբ իրականացվում են տարատեսակ ստուգումներ, հարուցվել է քրեական գործ: Այդ աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը փորձել է իշխանությունների հետ բանակցել, առաջարկել անցկացնել անկախ հետազոտություններ, սակայն ապարդյուն:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից ինֆորմացիան ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել: Որևէ մեկնաբանություն չի տրվել նաև դուստր կազմակերպության՝ «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից. մասնավորապես ի պատասխան aravot.am կայքի հարցման, ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասել է. «ՀԿԵ-ն այդ առումով մեկնաբանություն չունի»[1]: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ «Ռուսական երկաթուղիների» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը կարևորել է Հայաստանում աշխատանքը: Նշենք նաև, որ այդ հանդիպմանը նաև վերանշանակվել է «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Չնայած պայմանագրի վաղաժամ խզման մասին լուրի պաշտոնական հաստատման բացակայությանը, հարկ ենք համարում անդրադառնալ դրա հավանական սցենարին՝ հաշվի առնելով, որ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը ևս անդրադարձել է հայկական դուստր ընկերության նկատմամբ հարուցված քրգործերին և փաստացի  այստեղ կան խնդիրներ:

Նախ, իսկզբանե ֆիքսենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ըկերության գրեթե ողջ շարժակազմը, պայմանագրից ելնելով, պատկանում է ռուսական ընկերությանը: Դա նշանակում է, որ պայմանագրի խզման պարագայում, երկաթուղով բեռնափոխադրումները շարունակելու համար ստիպված ենք լինելու կա'մ գնել նոր շարժակազմ, կա՛մ դրանք վարձակալել: Երկու դեպքում էլ լուրջ ծախսեր են նախատեսվում բյուջեից:

Կազմակերպությունը բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ԱՊՀ, ԵվրԱզԵս երկրներ, Վրաստան, Իրան, Եվրոպա, Չինաստան, Ամերիկա, Ավստրալիա, Աֆրիկա: Ընկերության միջոցով  ապահովվում է Հայաստան ներմուծվող հացահատիկի զգալի մասը, ինչպես նաև բենզին ու դիզ.վառելիք:

Սա նշանակում է, որ պայմանագրի վաղաժամ խզման պարագայում մենք կունենանք այս ապրանքատեսակների գների թանկացում:

Մյուս կողմից ընկերությունում առկա աշխատուժի հետ կապված առաջացող սոցիալական խնդիրն է: Եվ ի վերջո, իհարկե մեր երկրի ներդրումային գրավչությունը, քանի որ սա հերթական օտարերկրյա ուղղակի ներդրումային խոշոր ծրագիրն է (այս դեպքում ավելի քան 570 մլն դոլար), որը կարող է դադարեցվել:

Անկախ հատնաբերված խախտումներից, որոնք օբյեկտիվորեն պետք է ենթարկվեն քննության, կան դեպքեր, երբ խնդիրների լուծումը պետք չէ հանրայնացնել, հատկապես, եթե գործընկերոջ կողմից, այս դեպքում ռուսական, եղել է պատրաստակամություն Կառավարության հետ բանակցելու հարցի շուրջ:  Իսկ եթե այնուամենայնիվ պետությունը գնում է հանրայնացման ճանապարահով, ապա գոնե պետք է նախապես մշակված լինեն դրանից բխող ռիսկերի մեղմման կամ կանխարգելման մեխանիզմներ:

Եթե հաստատվեն ռուսական կապիտալով հայկական երկաթուղու հետ կապված լուրերը, ապա այս պաահի դրությամբ գոնե այդ մեխանիզմները տեսանելի  չեն:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: