ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Ազգային անվտանգության պետական շտաբը թողարկել է նախազգուշացում սեպտեմբեր-հոկտեմբերյան տոների առիթով։Իսրայելցիներին խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել այդ տոնակատարություններին Սինայ (վտանգի առաջին աստիճան), հաղորդում է MIignews-ը։

Բացի այդ, շտաբը խորհուրդ չի տալիս այցելել Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան։ Այս բոլոր վայրերում իսլամիստ ահաբեկիչներն ունեն զարգացած ենթակառուցվածք և պատրաստ են հարձակվել հրեաների, մանավանդ իսրայելցիների վրա։ Աֆրիկայում արգելված վայրերն են Մարոկոն, Սուդանը, Թունիսը, Մալին, Նիգերը, Նիգերիան, Փղոսկրե ափը, Քենիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այնտեղ գործում են ինչպես «Ալ Քաիդայի» աֆրիկյան արբանյակները, այնպես էլ խմբավորումներ, որոնք իրենց նույնականացնում են «Իսլամական պետության» հետ։

Ասիայում նույնպես նկատվում է ահաբեկչական ակտիվություն, հատկապես Թաիլանդում, Ֆիլիպինների հարավային մասում և հնդկական Քաշմիրում։

Արևմտյան Եվրոպայում կա եզակի ահաբեկչությունների հավանականություն, նշվում է որոշ ակտիվություն նախկին ԻԼԻՊ-ականների կողմից, որոնք վերադարձել են մերձավորարևելյան պատերազմներից, ինչպես նաև տեղի իսլամիստների կողմից, որոնք հարել են ԻԼԻՊ-ի գաղափարախոսությանը։

Բացի այդ, խորհուրդ չի տրվում մեկնել երկրներ, որոնք «գոտևորում են Իրանը» և Մերձավոր Արևելքը՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա։

Շտաբում հիշեցնում են, որ կան վեց թշնամական երկրներ, որոնց իսրայելցիներին արգելում են  այցելել օրենքով, դրանք են Իրաքը, ներառյալ քրդական շրջանը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Եմենը և Իրանը։

Բացի այդ, վտանգավորության այս կամ այն աստիճան է շնորհվել 40 երկրի և տարածաշրջանի։

Վտանգավորության 1-ին աստիճան (չգնալ, իսկ եթե այնտեղ են՝ անհապաղ հեռանալ) աշնանային տոներին ունեն հետևյալ վայրերը. Սինայ, Աֆղանստան, Քաշմիր, Լիբիա, Նիգերիայի հյուսիսային մաս, Սուդան, Սոմալի, Մինանդաո կղզի և Սուլու կղզի Ֆիլիպիններում, Չեչնիա Ռուսաստանում, Թաիլանդի հարավային նահանգներ։

Վտանգավորության 2-րդ աստիճան (չայցելել, իսկ եթե այնտեղ են՝ հնարավորին չափ արագ հեռանալ) տրվել է հետևյալ երկրներին ու տարածաշրջաններին. Ինդոնեզիա, Ալժիր, Բուրկինա Ֆասո, սակավ հայտնի աֆրիկյան պետություն Ջիբութի, Կոտ դ՛Իվուար (Փղոսկրի ափ), Տոգո, Մավրիտանիա, Մալի, Քաբու Դելգադու շրջան Մոզամբիկում, Մալայզիա, Նիգեր, Սենեգեալի արևելյան մաս, Պակիստան, Չադի արևմտյան մաս, Կամերունի հյուսիս, Նայրոբի և Քենիայի ծովափնյա հատված, Թունիս և Թուրքիա։

Վտանգավորության 3-րդ աստիճան (խուսափել այցելել) շնորհվել է այնպիսի երկրների, ինչպիսին են Արաբական Միացյալ Էմիրությունները, Ինդոնեզիայի ավելի անվտանգ հատվածը, որը չի ներառում Սումատրան, Արևմտյան Պապուան, Աչեխը և Ճավա կղզին (այս շրջաններում վտանգավորության 2-րդ աստիճան է), Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Եգիպտոսը (բացի ավելի վտանգավոր Սինայից), Կատարը, Քենիան (բացի վերոնշյալ շրջաններից)։

Վտանգավորության 4-րդ աստիճան (ձեռնպահ մնալ ուղևորություններից, եթե չկա անհրաժեշտություն, և անվտանգության առավելագույն միջոցների դիմել այդ երկրում) շնորհվել է Ադրբեջանին, Մարոկոյին, Նիգերիային, Շրի Լանկային, Օմանին։

Շտաբում հիշեցնում են. նախազգուշացման մեջ նշված երկրներից յուրաքանչյուր այցելության ժամանակ իսրայելցիներին համառորեն խորհուրդ են տալիս սոցցանցերում չգրել կոնկրետ ծրագրերի մասին, ներառյալ կեցության հասցեն, հյուրանոցի անվանումը, թռիչքների օրն ու ժամը, զբոսաշրջային երթուղին և չտեղեկացնել իրական ժամանակում գտնվելու վայրի մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: