ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին. վարչապետը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Արարողակարգային ձեռքսեղմումից և ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ողջունում է ժողովրդավարական զարգացումները և պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին՝ առաջընթաց արձանագրելու գործում։

ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման առիթի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից նախորդ տարեվերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին աջակցության համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այդ օժանդակությունը նույնպես նպաստեց, որպեսզի Հայաստանում անցկացվեին վերջին 2 տասնամյակում ամենաժողովրդավարական ընտրությունները, որոնք միջազգային հանրության և դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ ու արդար: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառու է կյանքի կոչել բարեփոխումների մեծ փաթեթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը, դատաիրավական ոլորտի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար հնարավորությունների ապահովմանը, և Հայաստանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցությունը բարեփոխումներն արագ և հաջող կյանքի կոչելու գործում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից բարեփոխումների նախաձեռնումը և ընդգծել, որ ՄԱԿ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ կառավարությունն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ։

Հայաստանի վարչապետը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, գլոբալ մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: