ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի հետ եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրների շուրջ քննարկում կունենանք. Գարեգին Բ

Sputnik

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:

«Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին», - ասաց Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է Aysor-ը:

Անդրադառնալով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես, ուժային կառույցների ղեկավարների պաշտոններրը թողնելուն Գարեգին Բ-ն նշեց. «Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան ծառացած մեր երկրի առջև, որոնք հուզում են ժողովրդին: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները իրենց բարվոք լուծումը կստանան»:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, որ եթե եկեղեցականները որոշեն «քանդել կառավարության ոտքի տակը», ապա ծնկի կբերվեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: