ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում կեղծ ալկոհոլ արտադրելու կասկածանքով ՀՀ 2 քաղաքացու են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության  2 քաղաքացու են բերման ենթարկել, հայտնում է ermenihaber-ը:

Նշվում է, որ իրավապահները տեղեկություն են ստացել, որ այդ տանը կեղծ խմիչք է արտադրվում: Սեպտեմբերի 22-ին ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը հետևել է տան անցուդարձը: Նկատվել է, որ օտարերկրացի քաղաքացիները ճամպրուկներով կանոնավոր կերպով ելումուտ են անում այդ տնից:

 Բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.–ին հարցաքննությունից մեկ օր անց ազատ են արձակել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռ մնում է ձերբակալված:  

Վերոհիշյալ տանը հայտնաբերվել և առգրավվել են շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիք, պիտակներ և կափարիչներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: