ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ էին նվաճել պոկում վարժությունում:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: