ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

news.am

Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանը նվաճեց 2 մեդալ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 460 կգ (212+248) արդյունք, իսկ 2019թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ (192+245):

Մինասյանն արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժություններում: Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 6-րդն էր, իսկ հոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց երկամարտի 4 մեդալով՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 8 կմ/ժ
9 C°
 
  18° 
25.10.2019
  18° 
26.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: