ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ընտրվել է ԱլԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության նախագահող երկիր

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, ողջունելով գործընկերներին Հայաստանի խորհրդարանում, ափսոսանքով է հայտնել, կառույցի անդամ երկրների ոչ բոլոր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարներն են ներկա տարեկան հանդիպմանը:

Տիգրան Գալստյանը, կարևորելով նմանատիպ ձևաչափով հանդիպման անհրաժեշտությունը, վստահեցրել է, որ դրանք կնպաստեն գործընկեր երկրների զարգացմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն անդրադարձել է քննարկվելիք հարցերի շրջանակին:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն ներկայացրել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության համագործակցության 2018-2019թթ տարեկան զեկույցը:

Ամփոփելով հաշվետու տարին` բանախոսը մասնավորապես անդրադարձել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի` eap-sg.net հասցեով վեբ կայքին? տեղեկացնելով, որ այն հնարավորություն է ընձեռնում գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ, գաղափարներն ու լավագույն փորձը: Վեբ կայքում տեղադրվում են կառույցի գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը:

Գիվի Միկանաձեի ներկայացմամբ` Վրաստանը  Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության նախագահող երկիր էր ընտրվել մեկ տարի ժամանակահատվածով, ինչն ավարտվում է այս տարի հոկտեմբերին, ուստի և առաջարկել է, որ 2019-2020 թթ. Հայաստանը ստանձնի կառույցի նախագահությունը:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի առաջարկն ընդունվել է միաձայն:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, շնորհակալություն հայտնելով վստահության և աջակցության համար, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ներկայացնելով կառույցի հետագա գործունեության տեսլականը:

Հյուրերը Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: