ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն (լուսանկարներ)

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:

Դավիթ Տոնոյանը եղել է նաև ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու և հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը:

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: