ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ջավադ Զարիֆին

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։

Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատեցին տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին և դրանցում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությանը: 

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: