ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Որոշակի ընդմիջումից հետո ազգային հավաքական է հրավիրվել Ժոա Ժորդի Մոնրո Արարատը: Վնասվածքի պատճառով Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է: Այդուհանդերձ, նա ազգային հավաքականին միանալու հրավեր է ստացել:

 Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

 Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

 Արարատ Մոնրո, «Դեպորտիվո Բոյակո Չիկո» (Կոլումբիա)     

 Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

 Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)

 Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)  

 Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

 Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» (Իտալիա)

 Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

 Գևորգ Ղազարյան, «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս)     

 Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

 Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

 Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

 Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: