ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին

Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1600 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի <<ORBITER-2>> տիպի անօդաչու թռչող սարքը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային և ցամաքային սահմանները և շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: