ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակում կստեղծվի նոր հատուկ միավոր

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Պաշտպանության նախարարությունն ու «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնն այսօր հայտարարել են «1991 ստորաբաժանում» ծրագրի մեկնարկի մասին, փոխանցում է mediamax-ը:

«1991 ստորաբաժանում» ծրագրով զինծառայողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում։

Ծրագրով ՀՀ զինված ուժերի կազմում կստեղծվի նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

Փոխըմբռնման հուշագրով FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար:

FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: