ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք միշտ կատարում ենք մեր խոստումները. Պուտինը Երևանում պատասխանել է լրագրողի հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ նախագահի նստավայրում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից առաջ, երբ բարձրաստիճան հյուրերը արարողակարգի լուսանկարահանումներից հետո ներս էին մտնում, Բաղրամյան 26-ում հավաքված լրագրողներից մեկը փորձեց հարցեր տալ ՌԴ նախագահին, փոխանցում է Sputnik-Արմենիան:

Դատելով միկրոֆոնից` դա վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողն էր։ Նա Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Դուք ե՞րբ կսկսեք իրագործել 2008թ.–ին ստանձնած պարտավորությունները։ Ե՞րբ զորքերը դուրս կբերվեն Վրաստանի օկուպացված տարածքներից»,– հեռացող Պուտինի հետևից բղավեց լրագրողը։

ՌԴ նախագահը հանգիստ տոնով պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք մեր խոստումները»։ Բայց լրագրողը հազիվ թե լսեց ՌԴ նախագահի պատասխանը, քանի որ այդ պահին անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին հյուրերի համար նախատեսված հատվածից` հորդորելով չխախտել արարողակարգը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: