ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոկտեմբերին ուժի մեջ կմտնի ժամանակավոր համաձայնագիրը, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ստեղծմանը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև. Պուտին

Հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ժամանակավոր համաձայնագիրը, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ստեղծմանը ԵՏՄ-ի և Իրանի միջև։  Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, փոխացում է News.am-ը

«Դրա իրականացումը կհանգեցնի ներմուծման սակագների զգալի նվազման, այլ սահմանափակումների վերացման, որոնք խանգարում են ապրանքային հոսքերի շարժին։ Այս ամենն, անշուշտ, կնպաստի փոխադարձ առևտրի և ներդրումների աճին»։

«Ընդհանրապես, մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Միավորումը համագործակցության վերաբերյալ առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների և ավելի քան 20 միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ։ Դրանք են թե՛ Սերբիան, թե՛ Իսրայելը, թե՛ Եգիպտոսը։ Շուտով կմեկնարկեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ նման բանակցություններ Հնդկաստանի հետ՝ նրա վիթխարի, հսկայական շուկայով հանդերձ։ Արագ զարգացող տնտեսություն է, տեմպերով այն այսօր աշխարհում թիվ մեկն է»,- ասել է Պուտինը: 

Պուտինը նշել է, որ ԵՏՄ-ն արդեն վաղուց  է ընդլայնում փոխգործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկ տնտեսությունների հետ։ Անհրաժեշտ է այսուհետ ևս սերտ կապեր շարունակել Եվրասիական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության ու ԱՍԵԱՆ-ի երկրների միջև, աշխատել հօգուտ ավելի մեծ եվրասիական գործընկերության։

«Այս համատեքստում հատուկ դեր են խաղում Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունները։ Մենք համոզված ենք, որ շուտով Չինաստանի հետ համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը կդառնա քայլ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ ԵՏՄ շրջանակում ընթացող գործընթացների համակցման ճանապարհին»,- ասել է ՌԴ նախագահը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: