ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմփիչմե՞նթ, թե՞ պետական հեղաշրջում. ԱՄՆ-ում ընտրություններին ընդառաջ կրքերը թեժանում են

New York Post

Ես հանգում եմ այն եզրակացության, որ տեղի ունեցողը ոչ թե իմփիչմենթ, այլ պետական հեղաշրջում է: Անդրադառնալով իր նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահը վստահեցնում է՝ դեմոկրատական կուսակցության հայտարարություններն ու գործողությունները «մեծագույն խաբեություն» են:

Փոխարենը՝ վճռական են տրամադրված դեմոկրատները: Նրանց համար իմփիչմենթի գործընթաց սկսելու հիմք է հանդիսացել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ սեպտեմբերի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում «անհանգստացնող խոստումներ» է տվել վերջինիս: Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն Ուկրաինայի իշխանություններից իբրև թե պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ, ով գործող նախագահի հավանական հակառակորդն է լինելու 2020թ. նախագահական ընտրություններում:

Այս մեղադրանքներին ի պատասխան՝ ԱՄՆ Սպիտակ տունը հրապարակեց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի տեքստը: Ներկայացված սղագրությունը հաստատում է, որ Թրամփը խնդրել է Ուկրաինայի նախագահին հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե արդյոք նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ժամանակին չի փակել ուկրաինական այն ընկերության դեմ սկսված հետաքննությունը, որտեղ աշխատել է իր որդին: Նման խնդրանքը դեմոկրատները համարում են նպատակադրված քայլ՝ թուլացնելու սպասվող ընտրություններում դեմոկրատների թեկնածուին՝ Ջո Բայդենին:

Դեմոկրատ կոնգրեսականներն այժմ պահանջում են ԱՄՆ նախագահի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանից, ով վերջին շրջանում միջնորդի դեր էր ստանձնել Սպիտակ տան ու ուկրաինական իշխանությունների միջև, կարճ ժամկետներում իրենց ներկայացնել պաշտոնական Կիևի հետ վարած բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Ավելին, դեմոկրատները պահանջում են հրապարակել Թրամփի այլ հեռախոսազրույցների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի սղագրությունները: Եվ չնայած Սպիտակ տան բացասական պատասխանին, դեմոկրատները վստահ են, որ արդեն առկա փաստերը բավարար հիմք են Թրամփի իմփիչմենթի համար: Հիշեցնենք՝ ԱՄՆ սահմանադրությունը իրավունք է տալիս Կոնգրեսին դադարեցնել նախագահի լիազորությունները, եթե օրենսդիրները որոշեն, որ նախագահը «դավաճանություն է իրականացրել, կաշառք է վերցրել կամ այլ ծանր հանցագործություններ ու իրավախախտումներ է իրականացրել»:

Ի դեպ, իմփիչմենթի գործընթացում վերջին խոսքը ԱՄՆ Սենատինն է, որտեղ, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, մեծամասնություն են կազմում հանրապետականները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: