ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը հանդիպել է Հովհաննես Չեքիջյանի և Նիկոլայ Կոստանդյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հերոս, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հովհաննես Չեքիջյանի անձնական ավանդը հայ ազգային մշակույթի, երգչախմբային արվեստի զարգացման մեջ, ինչպես նաև նրա բացառիկ ծառայությունները Հայաստանը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում՝ հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա նկատմամբ:
Բակո Սահակյանը ողջունել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի նշանավոր երգչախմբերի համերգների անցկացումը մեր հանրապետությունում՝ այն պահանջված համարելով Մեծն վարպետի ստեղծագործական ժառանգության պահպանման և տարածման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: