ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները:

Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանի Դաշնությունում»:

Նշելով, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկրներ են, նախագահն ասել է. «Դուք Հայաստանի Հանրապետության ամենալավ դեսպաններն եք Ռուսաստանում՝ լինելով այդ երկրի քաղաքացիներ, քանի որ ներկայացնում եք մի ամբողջ ժողովուրդ և պետություն: Հայաստանի նախագահի աշխատակազմը պատրաստ է աջակցել ցանկացած դրական և լավ նախաձեռնության, որ պատրաստ կլինեք սկսել՝ մշակույթի, գիտության կամ բիզնեսի ոլորտում»:

Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախագահական հատուկ նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, Մատենադարանը հին ձեռագրերի ուսումնասիրման և պահպանման միջազգային կենտրոն դարձնելու և «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունները, ինչպես նաև խոսել Գյումրու վերականգնմանն աջակցելու իր ծրագրերի մասին:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպման համար և ներկայացրել Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները:

Այնուհետև նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: