ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Բյուրակնում 3 հազարամյա հնությամբ ցորենի հատիկներ են գտնվել

Ներկայում Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական Բյուրակնում (թուրք․ անվանումը՝ Բինգյոլ-Ակունքի խմբ․) կատարված հնագիտական պեղումների արդյունքում 3 հազար տարվա հնությամբ ցորենի հատիկներ են պեղվել։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։

Աղբյուրում հրապարակված լուրի համաձայն՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության ղեկավարությամբ Բինգյոլի Սոլհան գավառի Մուրադ գյուղում գտնվող Նորիկ անվամբ հողաբլրի վրա դեռևս անցյալ տարի մեկնարկած պեղումները շարունակվում են՝ «Ֆըրաթ», «Յուզյունջյու Յըլ» և «Բինգյոլ» համալսարանների մասնագետների մասնակցությամբ։

Էլազըղի (Խարբերդ-Ակունքի խմբ․) թանգարանի տնօրեն Զիյա Քըլըչի ղեկավարած պեղումներին մասնակցում է 158 հոգանոց մի խումբ, որը գտել է ուրարտական և բյուզանդական ժամանակաշրջաններին պատկանող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ 3 հազարամյա հնություն ունեցող ցորենի հատիկներ։

«Ֆըրաթ» համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հնագիտության բաժնի դասախոս Աբդուլքադիր Օզդեմիրը լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ցորենի տեսակը որոշելու նպատակով այն ուղարկելու են ԱՄՆ-ում գտնվող մի լաբորատորիա։

Հիշեցնենք, որ երկու տարի տևած սույն պեղումների ընթացքում հայտնագործվել է 3․600 տարվա վաղեմություն ունեցող մի ուրարտական բնակավայր, ինչպես նաև՝ բյուզանդական դարաշրջանի բազմաթիվ գտածոներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: