ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիայում ՀՀ դեսպանություն ունենալու հարցը մեր օրակարգում է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծավալուն բանակցություններ է վարում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:

«Այս հարցը մեր օրակարգում որոշ ժամանակ արդեն գտնվում է, և մենք բավական ծավալուն բանակցությունների մեջ ենք: Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն ունենալը, և մենք շարժվում ենք ըստ գերակայությունների: Ավստրալիան մեր անմիջական գերակա ցանկի մեջ է, սակայն, որպեսզի ավելի հստակ արտահայտենք մեր նպատակների ժամանակացույցը, մեզ անհրաժեշտ է ավարտել որոշ բանակցություններ մեր գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք ողջամիտ ծրագիր ունենանք, բացելու համար դեսպանությունը: Մեր նպատակն է՝ որքան հնարավոր է արագ դա անել»,- ասել է նա։

Զոհրաբ Մնացականյանը դեսպանություն բացելու վերաբերյալ ժամկետներ չի նշել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: