ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պայքարելով կանանց և ընտանեկան բռնության դեմ՝ մենք կերտում ենք ուժեղ ընտանիք. Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում.

«Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական և կարևոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման, այլ նաև կարծրատիպերը կոտրելու և հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ և արդյունավետ աշխատանքի համար վերջերս հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի և թիրախավորումների դեմ պայքարի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակը շարունակում է նախաձեռնել և իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ՝ Եվրոպայի Խորհրդի, UNFPA, USAID և ԵՄ–ի, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակություններ կազմակերպությունների աջակցությամբ:

Հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ և խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստող արշավ՝ ուղղված կանանց և ընտանեկան բռնության  դեմ պայքարին՝ «դեմ եմ բռնությանը» կոչով: Պայքարելով կանանց և ընտանեկան բռնության դեմ՝ մենք կերտում ենք ուժեղ ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն: Իսկ հայ հասարակության համար ընտանիքը շատ կարևոր է: Սակայն չի կարող լինել երջանիկ ընտանիք, եթե կա բռնություն: Այս արշավի նախաձեռնողները հիմնականում կենտրոնացել են մարզերի վրա և կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիան: Միաժամանակ, արշավին ակտիվորեն մասնակցում են ճանաչված մարդիկ և մասնավորապես տղամարդ դերասաններ: Ինչու՞ եմ ես սա նշում: Որովհետև, իմ համոզմամբ, տղամարդիկ պետք է հավասարապես պայքարեն ընտանեկան բռնության դեմ՝ կոտրելով կանանց մասին կարծրատիպերը: Միայն համատեղ ուժերով մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքների:

Այսպիսով, այս հարցում մենք ունենք սերտ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հայտնի մարդկանց և, իհարկե, կառավարության միջև:

Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնավոր արժեք է մեզ համար»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: