ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում տեղի է ունեցել ջրի ազգային խորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչակից հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի մամուլի ծառայությունից: 

Բացման խոսքում պետական նախարարը կարևորել է այսօրինակ խորհրդի առկայությունը, նշել, որ ազգային խորհրդի գործունեության հիմքում պետք է դրված լինի միջգերատեսչական համագործակցության և համակարգման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանական ապահովումը: Օրակարգային հարցերից էր ջրի ազգային խորհրդի քարտուղարի ընտրության հարցը: Գ. Մարտիրոսյանի առաջարկով խորհրդի քարտուղար է ընտրվել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը:

Նիստում ամփոփ տեղեկատվություն է տրամադրվել Արցախում գործող հիդրոէլեկտրակայանների մասին, ներկայացվել է ՀԷԿ-եր կառուցող կազմակերպությունների ներկայացրած հայտերի մասին տեղեկանքը, ըստ որի նախատեսվում է ևս 4 փոքր ՀԷԿ-ի շինարարություն:

Խորհրդի անդամների առաջարկով հարցը հանվել է օրակարգից՝ լրացուցիչ քննարկումներ ծավալելու և մասնագիտական եզրակացությունն ուսումնասիրելու նպատակով:
Ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ջրային էկոհամակարգերը պահպանելու, ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: