ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը:

«Չնայած նրան, որ մեր անձնական շփումներում դադար էր, մեր երկու երկրների հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը, անցած տարի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,5 մլրդ դոլար»,- նշել է Վլադիմիր Պուտինը: Նրա կարծիքով՝ այդ առումով երկրները լավ հեռանկարներ ունեն:

«Նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակն է Ադրբեջանի նախագահը: Մեր կողմից անում ենք մեզանից կախված ամեն հնարավորը, որպեսզի այդ կոնկրետ խոշոր ծրագրերն իրականացվեն»,- ասել է Պուտինը:

«Մենք պետք է տեղեկատվություն փոխանակենք այն մասին, թե ինչպես են զարգանում հարաբերություններն այլ ոլորտներում, հուսով եմ, որ այսօր մենք հաջողության կհասնենք դրանում»,- հավելել է ՌԴ նախագահը: 

Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:

«Ինչպես Դուք նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամանակահատված է՝ հաշվի առնելով անցած տարի մեր շփումների ինտենսիվությունը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ կայացել է 4 հանդիպում:

«Առևտրաշրջանառությունն աճել է նաև այս տարի: Մեր տվյալներով՝ այս տարի այն կազմել է ավելի քան 20%: Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկերներից է, բարեկամ, լավ հարևան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,- հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: