ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Այս մասին իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

«Ողջունում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստասշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։

Հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ., միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների հարգման երաշխավորումը՝ հիմնված արդարության և հավասարության վրա, հանդիսանում են կայունության, զարգացման և տևական խաղաղության հիմքը։ Այս կապակցությամբ կարևոր ենք համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների օգտագործման համար՝ բոլոր ներգրավված կողմերի հետ շփումների միջոցով։ Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի քաղաքականացման բոլոր փորձերը պետք է խստորեն կանխարգելվեն։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները՝ ներառյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,- ասվում է Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: