ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարի ժամանակ

Ուկրաինայի Նիկոլաևում մեկնարկել է «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարը: «Նադեժդա» սպորտային համալիրում (Նիկոլաև) անցկացվել է կիոկուշին կարատեի «KWF Ukrainian Open Cup 2019» մրցաշարը պատանի աղջիկների և տղաների մասնակցությամբ: Առաջին տեղի համար պայքարում էր 360 մարզիկ Հայաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Մինչ առաջնությունը, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ժամանակ վկայականներ են տրվել KWF Հայաստանին:

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան (KWF Armenia) ներկայացել է 52 հոգանոց կազմով՝ 45 մասնակից և 7 մարզիչ: Առաջնության ժամանակ ներկա էր Հայաստանի Հանրապետությունում KWF-ի ազգային ներկայացուցիչ սենսեյ Սպարտակ Գասպարյանը:

Ըստ Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության՝ KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ:

Ինչպես հայտնի է, սպորտային նախագծերին ուղղված աջակցությունը Ուկրաինայի Հայերի միության գործունեության առաջնահերթություններից է: Տարբեր սպորտային միջոցառումների ժամանակ պարգևներ են տրվում Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: