ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

«Դիմումը ներկայացրել է նախարարություն՝ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմին փոխանցելու համար»,- նշեց Մուրադյանը:

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր մարզպետի լիազորությունները վայր դնելու մասին՝ հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը։ 

Տրդատ Սարգսյանը որոշում էր կայացրել դադարեցնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները սեպտեմբերի 24-ից մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: