ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 218,12 դրամ ԱՐԾԱԹ - 273,65 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 952,98 դրամ

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

© Sputnik / Asatur Yesayants

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նա նշեց, որ Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ հետազոտության համար։

Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ, հնարավոր է, Ռոբերտ Քոչարյանը վիրահատվի:

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի», - ասել էր Սողոմոնյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 6 կմ/ժ
-2 C°
 
-2°   
18.02.2020
-2°   
19.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: