ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփ - Էրդողան հեռախոսազրույցն այնպես չի անցել, ինչ նախատեսվում էր. NBC

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային զրույցն այնպես չի անցել, ինչպես նախատեսված էր, և որպես հետևանք հանգեցրել է նրան, որ հրաման է տրվել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի գործողության գոտուց։ Այս մասին տեղեկացրել է NBC ամերիկյան հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների գործող և նախկին պաշտոնյաներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը խիստ բացասաբար է ընկալել այն, որ ամերիկացիները նրա համար առանձնազրույց չեն կազմակերպել Թրամփի հետ Նյու Յորքում անցած ամիս ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ դժգոհ է այդ հանգամանքից։ «Նա (Էրդողանը) իսկապես խոցվել էր։ Իսկ Թրամփը փորձել է հարթել դա»,- բացատրել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահի առաջարկը՝ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը նոյեմբերին հանդիպելու մասին։

Հրապարակման համաձայն՝ կիրակի հեռախոսով բանակցությունների ժամանակ Էրդողանն ասել է, որ Սիրիա թուրքական զորքեր մտցնելու պլաններն անփոփոխ են, անգամ Թրամփի առաջարկը Վաշինգտոնում հանդիպելու մասին չի փոխել նրա զրուցակցի վճռականությունը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ չափավոր ներխուժումը, օրինակ՝ անվտանգության գոտու ստեղծումը Եփրատ գետից արևելք, միանգամայն թույլատրելի է, բայց կտրականապես դեմ է արտահայտվել ուժեղացված զինվորական գործողությանը։ Թրամփը Էրդողանին նախազգուշացրել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը լրիվ դուրս կբերի զորքերը Սիրիայից։

Հեռախոսազրույցից անմիջապես հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին զանգահարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին և նրան տեղեկացրել պետության ղեկավարի որոշման մաին։ Այն, աղբյուրի փոխանցմամբ, հանկարծակիի է բերել սպիտակ տանը, պետդեպարտամենտին, Պենտագոնին, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիային, ԱՄՆ դաշնակիցներին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: